Դիլիջան համայնքի ավագանու կանոնակարգի 33-րդ կետի համաձայն դադարեցվել են համայնքի ավագանու <<Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> անդամ Գոհար Ղազարյանի և <<Սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> անդամ Գայանե Լալայանի լիազորությունները։ Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասի և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով՝ 1․ Դիլիջան համայնքի ավագանու 2021թվականի նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին>> թիվ 007-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ համայնքի ավագանու <<Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> անդամ Գոհար Ղազարյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Հասմիկ Վարդանյանին, <<Սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> անդամ Գայանե Լալայանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Արմինե Հովհաննիսյանին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|