Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի վարչական տարածքում կառուցված գրասենյակը և վերջինիս սպասարկման 0.032հա մակերեսով հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն: Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 135 հասցեի գրասենյակի և վերջինիս սպասարկման 0.032հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանը անհատույց փոխանցելու մասին առաջարկություն: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 135 հասցեի գրասենյակի և վերջինիս սպասարկման 0.032հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանը անհատույց փոխանցելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |