Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մարտին Գուրգենի Ամիրխանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց 1-ին նրբ. թիվ 18 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1050.2քմ հողամասին կից գտնվող /Կամարինի փողոց 1-ին նրբ. թիվ 18/1 հասցեի/ 445.0քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 445.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց 1-ին նրբ. թիվ 18/1 հասցեի 445.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4678641 / չորս միլիոն վեց հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Մարտին Գուրգենի Ամիրխանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց 1-ին նրբ. թիվ 18/1 հասցեի 445.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 4678641 / չորս միլիոն վեց հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Մարտին Գուրգենի Ամիրխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |