Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արման Կարապետի Կարակոչյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 78/3 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 35.0քմ հողամասին կից գտնվող /Մյասնիկյան փողոց թիվ 78/5 հասցեի/ 23.3քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 23.3քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 78/5 հասցեի 23.3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 244972 /երկու հարյուր քառասունչորս հազար ինը հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Արման Կարապետի Կարակոչյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 78/5 հասցեի 23.3քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 244972 /երկու հարյուր քառասունչորս հազար ինը հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Արման Կարապետի Կարակոչյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |