Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 2215-Ն որոշման 4.6 կետի պահանջների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2171-Ն որոշման, ըստ Տավուշի մարզպետարանի և Դիլիջանի համայնքապետարնի միջև կնքված Կապիտալ սուբվենցիայի հատկացման թիվ 6 պայմանագրի Դիլիջանի համայնքապետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 17894300 ՀՀ դրամ, որից որպես ծախս կատարվել է 15409400 ՀՀ դրամ: Դիլիջան համայնքի 2022թ. բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել մնացորդ 2484900 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է
«04-05-01» Ճանապարհայաին տրանսպորտ գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113» ծախսային հոդվածին ավելացնել 2484900 ՀՀ դրամ: |