Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հունվարի 30-ի թիվ 65-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Կարեն Վլադիմիրի Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցված 292.665քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06022023-11-0030/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կարեն Մարգարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/3 հասցեի բնակելի տունը՝ 292.665քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 131.6քմ հողամասը, համապատասխանաբար, 2392537 դրամ և 1383616 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 131.6քմ հողամասը քաղ. Կարեն Վլադիմիրի Մարգարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/3 հասցեի բնակելի տունը՝ 292.665քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 131.6քմ հողամասը, համապատասխանաբար, 2392537 դրամ և 1383616 դրամ արժեքներով քաղ. Կարեն Վլադիմիրի Մարգարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |