Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. դեկտեմբերի 13-ի թիվ 936-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 78/5 հասցեի 23.3քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 78/5 հասցեի 23.3քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |