Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ներսես Վարդանի Մանանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 21 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1800.0քմ հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 23/1 հասցեի/ 127.4քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 127.4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 23/1 հասցեի 127.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 870690 /ութ հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր իննսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Ներսես Վարդանի Մանանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 23/1 հասցեի 127.4քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 870690 /ութ հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր իննսուն/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Ներսես Վարդանի Մանանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |