Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Դավիթ Գրիշայի Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 19/9 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 25.2քմ հողամասին կից գտնվող /Շահումյան փողոց թիվ 19/5 հասցեի/ 5.8քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 5.8քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 19/5 հասցեի 5.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 39639 /երեսունինը հազար վեց հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Դավիթ Գրիշայի Թամրազյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 19/5 հասցեի 5.8քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 39639 /երեսունինը հազար վեց հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Դավիթ Գրիշայի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |