Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. փետրվարի 24-ի թիվ 141-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 283/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Դավիթ Կառլենի Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 59.6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06032023-11-0030/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Դավիթ Պետրոսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 283/1 հասցեի ավտոտնակը՝ 59.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 59.6քմ հողամասը, համապատասխանաբար, 138034 դրամ և 407325 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 59.6քմ հողամասը քաղ. Դավիթ Կառլենի Պետրոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 283/1 հասցեի ավտոտնակը՝ 59.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 59.6քմ հողամասը, համապատասխանաբար, 138034 դրամ և 407325 դրամ արժեքներով քաղ. Դավիթ Կառլենի Պետրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |