Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2023թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2022թ․ հուլիսի 12-ի թիվ 180-Ա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին» որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Դիլիջան համայնքում թվով 24 կանգառների կառուցում (Դիլիջան քաղաք՝ Շահումյան, Մյասնիկյան Կալինինի, Այգեստան, Մոլդովական,Աբովյան փողոցներ, գյուղական բնակավայրեր՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ Խաչարձան, Աղավնավանք, Հովք)»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|