Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Անդրանիկ Վազգենի Գրիգորյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 8-րդ փկղ. թիվ 9 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1540.0քմ հողամասին կից գտնվող /Մ. Գոշի փողոց 8-րդ փկղ. թիվ 9/1 հասցեի/ 576.7քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 576.7քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 8-րդ փկղ. թիվ 9/1 հասցեի 576.7քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 296886 /երկու հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Անդրանիկ Վազգենի Գրիգորյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 8-րդ փկղ. թիվ 9/1 հասցեի 576.7քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 296886 /երկու հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Անդրանիկ Վազգենի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |