Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հունիսի 06-ի թիվ 464-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/7 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սուրեն Գուրգենի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 33.1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 22062023-11-0052/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սուրեն Գուրգենի Սարգսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/7 հասցեի ավտոտնակը՝ 33.1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 33.1քմ հողամասը, համապատասխանաբար, 90198 դրամ և 348007 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 33.1քմ հողամասը քաղ. Սուրեն Գուրգենի Սարգսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/7 հասցեի ավտոտնակը՝ 33.1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 33.1քմ հողամասը, համապատասխանաբար, 90198 դրամ և 348007 դրամ արժեքներով քաղ. Սուրեն Գուրգենի Սարգսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |