Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հայկ Սերոժի Բաբայանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 56/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 483.3քմ հողամասին կից գտնվող Սայաթ-Նովայի փողոցի թիվ 56/2 հասցեի 234․6քմ մակերեսով և Սայաթ-Նովայի փողոցի թիվ 56/3 հասցեի 82․6քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 234.6քմ և 82.6քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 56/2 հասցեի 234․6քմ մակերեսով և Սայաթ-Նովայի փողոցի թիվ 56/3 հասցեի 82․6քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 1603327 /մեկ միլիոն վեց հարյուր երեք հազար երեք հարյուր քսանյոթ/ դրամ և 564514 /հինգ հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր տասնչորս/ դրամ արժեքներով օտարել քաղ. Հայկ Սերոժի Բաբայանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 56/2 հասցեի 234․6քմ մակերեսով և Սայաթ-Նովայի փողոցի թիվ 56/3 հասցեի 82․6քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 1603327 /մեկ միլիոն վեց հարյուր երեք հազար երեք հարյուր քսանյոթ/ դրամ և 564514 /հինգ հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր տասնչորս/ դրամ արժեքներով քաղ. Հայկ Սերոժի Բաբայանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |