Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, երեխա) և պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին 2023 թվականի համար սահմանել արտոնություն՝ տեղական տուրքի և վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ և ազատել տեղական տուրքի և վճարի վճարումից: |