Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 45
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՆԱ ԵԳԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11.11.2021Թ. ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

               Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի  6-րդմասի և 63-64-րդ հոդվածների պահանջներով՝

 

                                 համայնքի  ավագանին  որոշում է.

Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.

1.     Դիլիջան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական կարգը հաստատելու մասին:

2.    Դիլիջան համայնքի ավագանու հերթական  նիստի գումարման օր սահմանելու մասին: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

 Նիստը սկսեց համայնքապետարանի գլխավոր մասնագետ-իրավաբան Վաղինակ Մարկոսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ուղղեց նորընտիր ավագանու անդամներին: Մասնավորապես նա նշեց,որ Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով 2021թ. հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքում Դիլիջան համայնքի ավագանու անդամներ են ընտրվել 21 թեկնածու:
Նշեց նաև,որ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի՝ մինչև համայնքի ղեկավարի կողմից պաշտոնի ստանձնելը, ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

   Ավագանու ներկա անդամներից տարքովը Սուրեն Հրանտի Գրիգորյանն:

Խոսքը տրվեց Սուրեն Գրիգորյանին ով շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ուղղեց նորընտիր ավագանու անդամներին և նիստը համարեց բացված:Նա նշեց,որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021թվականի հոկտեմբերի 24-ի «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2021թվականի հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով Դիլիջան համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին» թիվ 29-Ա որոշման համաձայն ավագանու 21 մանդատները բախշվել են հետևյալ կուսակցությունների միջև.

  1. «Ապրելու երկիր» կուսակցություն – 5 մանդատ
  2. «Հանրապետություն» կուսակցություն – 1 մանդատ
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 13 մանդատ
  4. «Քաղաքացու որոշում» Սոցիալ Դեմոկրատական կուսակցություն – 2 մանդատ
    և ծափահարությունների ներքո բաշխվեց մանդատները:  Նա նշեց նաև որ յուրաքանչյուր խմբակցություն համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Ներկայացվեց նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner