Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի «Հ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների 2023 թվականի վարձավճարների համար զեղչեր սահմանել /Վարձավճարները սահմանվել են ավագանու 01.12.2022թ․ թիվ 234-Ն որոշումով/։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների վարձավճարների համար սահմանել զեղչեր`
1) Միաժամանակ երկու բաժին հաճախող երեխաների համար երկրորդ մասնագիտության համար սահմանել զեղչ՝ 30% -ի չափով,
2) Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, ինչպես նաև միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում սահմանել զեղչ` 50 %-ի չափով,
3) Երկկողմանի ծնողազուրկ, զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաներին ազատել վարձավճարից։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։ |