Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունը իրականացնել Դիլիջան համայնքի ավագանու անդամի (անդամների) և (կամ) աուդիտորական մասնագիտացված կազմակերպության միջոցով տարին մեկ անգամ պարբերականությամբ:
2․Սահմանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի բյուջեի կատարման վերահսկողության հիմնական խնդիրները՝
1) բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգում, 2) բյուջետային միջոցների, ներառյալ` վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականության ստուգում, 3) բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատում, 4) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանում, 5) բյուջետային գործընթացի նկատմամբ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապահովում: |