Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 199
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ.ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի «Թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենը զեկուցագրով դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին՝ մանկապարտեզի ջեռուցման համակարգի անսարքության մասին։ Ջեռուցման սեզոնին անցնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գազի կաթսա, որը կազմում է մոտ 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 2022թ.  բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.    

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝  
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ հատկացնել  «Դիլիջանի Թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ «09-01-01» նախադպրոցական կրթություն գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4511 /սուբսիդիաներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/  տնտեսագիտական հոդվածին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner