Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան քաղաքի 11-003-0409-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 767․7քմ հողամասը և 11-003-0408-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 579․7քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի 11-003-0409-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 767․7քմ հողամասը և 11-003-0408-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 579․7քմ հողամասը, որոնք համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Գյուղատնտեսական նշանակության վարելահող: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |