Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Արթուր Աղաբեկյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 30 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող հյուրատան սպասարկման 1964.0քմ հողամասին կից գտնվող / Սայաթ-Նովայի փողոց թիվ 30/1 հասցեի/ 1114.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1114.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 30/1 հասցեի 1114.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 7613411 /յոթ միլիոն վեց հարյուր տասներեք հազար չորս հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Արթուր Աղաբեկյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 30/1 հասցեի 1114.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 7613411 /յոթ միլիոն վեց հարյուր տասներեք հազար չորս հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Արթուր Աղաբեկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |