Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման թիվ 11 պայմանագրի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 130 957 600 (մեկ հարյուր երեսուն միլիոն ինը հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա՝ Դիլիջան համայնքի 11 բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգման և էներգաարդյունավետ արդիականացման ֆինանսավորման նպատակով /մասնավորապես Գետափնյա 2 և Օրջոնիկիձե 69,71,73,79,81 հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի/։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և ճանաչել ծախս /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1․ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 130 957 600 (մեկ հարյուր երեսուն միլիոն ինը հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ,
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 130 957 600 (մեկ հարյուր երեսուն միլիոն ինը հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել ծախս և ուղղել Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 հոդվածին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |