Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մայիսի 24-ի թիվ 416-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 245 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վրեժ Սերժիկի Ենգիբարյանի կողմից ինքնակամ կառուցված 64.4724քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 02062023-11-0018/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վրեժ Ենգիբարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 245 հասցեի բնակելի տունը՝ 64.4724քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24.3քմ հողամասը, համապատասխանաբար, 527062 դրամ և 255486 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 24.3քմ հողամասը քաղ. Վրեժ Սերժիկի Ենգիբարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 245 հասցեի բնակելի տունը՝ 64.4724քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24.3քմ հողամասը, համապատասխանաբար, 527062 դրամ և 255486 դրամ արժեքներով քաղ. Վրեժ Սերժիկի Ենգիբարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |