Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով, հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ավագանու 2022թ. հոկտեմբերի 3-ի թիվ 191-Ա որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետը և 2022թ. նոյեմբերի 2-ի թիվ 227-Ա որոշումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Դիլիջան համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինների(ԽՄ) կազմը համաձայն N 1, 2, 3 հավելվածների:
1.1) Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի,
1.2) Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջական միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի,
1.3) Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |