18.09.25
Դիլիջանում էին ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները
|
Սեպտեմբերի 17-ին Դիլիջանի համայնքապետարանում հյուրընկալվեց Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) դիտորդական խումբը։ Հանդիպման ընթացքում ՀԵՄԱ թիմի անդամները Դիլիջան համայնքի ղեկավարին ներկայացրեցին առաքելության մանդատը, իրենց գործունեության հիմնական ուղղությունները, առօրյա աշխատանքը և հիմնական արժեքները։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը կարևորեց ՀԵՄԱ առաքելության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության պահպանմանը և խաղաղության ամրապնդմանը։ Նա ընդգծեց նաև նման համագործակցության կարևորությունը համայնքների զարգացման և միջազգային գործընկերների հետ կապերի խորացման համար։
|
|
18.09.25
Ներկայացվեց «Դիլիջանի կենսոլորտային տարածք» ծրագիրը
|
Սեպտեմբերի 17-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացավ հանդիպում Գերմանիայի Շրջակա միջավայրի, կլիմայի, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) պատվիրակության հետ։Հանդիպման ընթացքում ներկայացվեց Դիլիջանում նախատեսվող «Կենսոլորտային տարածք» ծրագիրը, որը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մոդելային նախաձեռնություն է՝ իրականացվող տարբեր տարածաշրջաններում։ «Դիլիջան կենսոլորտային տարածքը» հավակնում է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված Հայաստանում առաջին կենսոլորտային տարածքը, որի իրագործմանն ակտիվ ներգրավված է Դիլիջան համայնքը։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ՝ «Միխայել Զուքով» ...
Մանրամասն |
|
16.09.25
«Ճարտարապետական ժառանգություն» խորագրով միջոցառումներ
|
Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ ՀՈԱԿ-ը միանում է Եվրոպական ժառանգության օրերին, որոնք այս տարի անցկացվում են «Ճարտարապետական ժառանգություն» խորագրի ներքո։Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:00–ին, գրադարանների մասնաճյուղերում կանցկացվեն հետաքրքիր սեմինարներ, շնորհանդեսներ և շարադրությունների մրցույթներ՝ նպատակ ունենալով բարձրացնել մեր համայնքի և հատկապես երիտասարդների հետաքրքրությունը Հայաստանի և Տավուշի մշակութային ու ճարտարապետական ժառանգության հանդեպ։Միջոցառումների ժամանակացույցը՝ սեպտեմբերի 28՝ ժամը 14:00:Բոլոր մասնաճյուղերում կկազմակերպվեն «Ճարտարապետական ժառանգություն» թեմայով սեմինար-քննարկումներ:- Թիվ 1 գրադարան-մասնաճյուղ (Շահումյան փ. 13/25) – «Գառնու ...
Մանրամասն |
|
12.09.25
Տոնական միջոցառման իրազեկում
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ, Դիլիջանի համայնքապետարանը կազմակերպում է տոնական միջոցառում։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 11:00-ին, Դիլիջանի կենտրոնական հրապարակում։ Մուտքն ազատ է։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ միասին նշել մեր երկրի անկախության տոնը։
|
|
12.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործարկել է «Տեսել եմ» հավելվածըՍա նոր հնարավորություն է քաղաքացիների համար, եթե ուզում ես, որ համայնքիդ խնդիրն այլևս անտեսված չմնա․ - Նկարիր, - Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը, -Ուղարկիր քո համայնքապետարանին: Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։«Teselem» հավելվածը հասանելի է App Store–ում և Google Play-ում:«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ - ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, - նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, - բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ ...
Մանրամասն |
|
11.09.25
Դիլիջան համայնքի ավագանու 09/01 նիստ
|
Տեղի ունեցավ Դիլիջան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստը վարել է Դիլիջան համայնքի ղեկավար, Դիլիջան համայնքի ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը: Քննարկվել են օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ. Նիստի տեսաձայնագրությունը կարող եք դիտել այստեղ. Ֆեյսբուքյան հրապարակումը կարող եք տեսնել այստեղ.
|
|
08.09.25
Վերաօծվեց և բացվեց Հաղարծին բնակավայրի Սբ․ Աստվածածին եկեղեցին։
|
Այսօր, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի առիթով, Հաղարծին բնակավայրում վերաօծվեց և հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի առաջնորդությամբ, թեմի հոգևոր դասը և բազմաթիվ հավատավոր զավակներ ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ կատարվեց եկեղեցու վերաօծման արարողությունը։ Սուրբ վայրն ի սկզբանե կառուցվել է 1848 թվականին՝ Ոսկան քահանայի նախաձեռնությամբ, և տարիներ անց վերականգնվել ու վերակառուցվել է համայնքի ջանքերով։Եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանինն է, ում միացան Հաղարծին գյուղի բնակիչները։ Նրանք իրենց հանգանակություններով և միջոցներով ակտիվորեն մասնակցեցին ...
Մանրամասն |
|
05.09.25
Եվս մեկ ծրագիր կյանքի կկոչվի մասնակցային բյուջետավորման գործընթացով
|
Մասնակցային բյուջետավորման գործընթացով հիմնանորոգվում է Դիլիջան քաղաքի Շամախյան 27/1 հասցեի մշակութային կենտրոնը, հանրային գրադարանը և մեծահասակների ժամանցի սենյակը: Հիշեցնենք, որ այս ծրագիրը ներկայացվել է Դիլիջան քաղաքի բնակիչների կողմից և համայնքային քվեարկության արդյունքում դարձել Դիլիջան համայնքում իրականացվող հաղթող նախաձեռնություններից մեկը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 25.9 մլն ՀՀ դրամ է։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|