19.05.25
Թանգարանային օրերը Դիլիջանում
|
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի ունեցան «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումները: Այս տարի համապետական միջոցառումները կրում էին «Թանգարանների ապագան արագ վերափոխվող համայնքներում» խորագիրը: Թանգարանում տեղի ունեցան թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, անվճար այցելություններ, երաժշտական կատարումներ, ինչպես նաև Հովհ. Այվազովսկու հանրահայտ «Ծովային տեսարան» ստեղծագործության հիման վրա պատրաստված վիրտուալ ցուցադրություն, որն իրականություն էր դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԳրինՌոք» հիմնադրամի աջակցությամբ:
|
|
16.05.25
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի աշխատանքային այցը Դիլիջան
|
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով այսօր Դիլիջան համայնքում էր: Նրան ուղեկցում էին Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ինչպես նաև մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։Մարզպետի այցի առաջին կանգառը Հովք բնակավայրն էր, որտեղ մարզպետը հանդիպեց տեղի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին մի շարք խնդիրներ, հիմնականում քաղաքաշինության և սոցիալական ոլորտների վերաբերյալ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։Այնուհետև մարզպետն այցելեց Հովքի դպրոց և մանկապարտեզ։ Ծանոթացավ շենքային պայմաններին և քննարկեց նոր դպրոցի կառուցման հնարավորությունը։ Մանկապարտեզում, բացի շենքային վիճակից, անդրադարձ կատարվեց որոշ գույքերի անհրաժեշտության ...
Մանրամասն |
|
15.05.25
Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր
|
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Ընտանիքի միջազգային օրը՝ մեկ անգամ ևս ընդգծելու ընտանիքի՝ որպես հասարակության հիմնարար բջջի դերը։Մեր համոզմամբ` ընտանիքն այն տարածքն է, որտեղ սերմանվում են սեր, համերաշխություն, պատասխանատվություն և փոխհասկացողություն։ Մեր կյանքի արժեքները ձևավորվում են հենց այստեղ՝ առաջին խոսքն ու առաջին քայլը, առաջին ժպիտն ու առաջին հաղթանակը։Եկեք այսօր արժևորենք մեր ընտանիքներին, գնահատենք մեր ծնողներին, երեխաներին, տատիկներին ու պապիկներին։ Թող մեր ընտանիքներում միշտ տիրի ջերմություն, փոխադարձ աջակցություն և սեր։Հիշենք՝ ուժեղ ընտանիքը ուժեղ համայնքի ու ամուր պետության հիմքն է։Շնորհավոր Ընտանիքի միջազգային օրը։ Թող յուրաքանչյուր տուն լցված լինի խաղաղությամբ, ուրախությամբ ու ...
Մանրամասն |
|
13.05.25
Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահը միանում է «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանային գիշեր» միջոցառումներին
|
Մայիսի 17-ին և 18-ին ամբողջ աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը՝ նպատակ ունենալով արժևորել թանգարանների դերը հասարակության մեջ։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահը կմասնակցի համապետական միջոցառումներին՝ «Թանգարանների ապագան արագ վերափոխվող համայնքներում» խորագրի ներքո:Մայիսի 17 – Թանգարանային գիշեր16:00–24:00 – Թանգարանն անվճար հասանելի կլինի բոլոր այցելուների համար։12:00 – Արշակ Ֆեթֆաճյանի կյանքի և գործունեության մասին պատմող համանուն ֆիլմի ցուցադրություն։16:00 – Գևորգ Բաշինջաղյանի «Ձմեռային տեսարան» և Հովհաննես Շարամբեյանի «Ծերունու դիմանկարը» ...
Մանրամասն |
|
12.05.25
«Օդային տագնապ» վարժանք Դիլիջանում
|
2025 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, Դիլիջան քաղաքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից կանցկացվի վարժանք «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով։ Վարժանքի շրջանակում՝ ժամը 12:00-ին կգործարկվի քաղաքային շչակը։ Խնդրում ենք պահպանել հանգստություն. վարժանքը նախատեսված է բացառապես ուսումնական նպատակներով։
|
|
08.05.25
Անվճար ավտոբուս Դիլիջանի մարզահամալիրի սաների համար
|
Դիլիջանի մարզահամալիրում սովորող աշակերտների համար կազմակերպվում է անվճար ավտոբուսային երթուղի Դիլիջանից դեպի Գոշ, այնուհետև Հաղարծին և Թեղուտ։ Երեքշաբթի–ուրբաթ ▪️ Ժամը 14:30՝ մեկնարկ Դիլիջանից ▪️ Ժամը 15:20՝ կանգառ Գոշում, Հաղարծնում, Թեղուտում ▪️ Ժամը 19:30՝ վերադարձ դեպի տուն մարզադպրոցից Շաբաթ–կիրակի ▪️ Ժամը 10:30 կամ 13:00՝ մեկնում Դիլիջանից ▪️ Ժամը 11:00՝ կանգառ Գոշում, Հաղարծնում, Թեղուտում ▪️ Ժամը 15:00՝ վերադարձ դեպի տուն մարզադպրոցից Երթուղին՝ Դիլիջան → Գոշ → Հաղարծին → Թեղուտ → Դիլիջան Մարզահամալիրի աշակերտների համար ավտոբուսն ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է:
|
|
06.05.25
Հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում
|
Տեղեկացնում ենք, որ մայիսի 9-ին` ժամը 11:00-ին, Դիլիջանի հուշահամալիրի` Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ, տեղի կունենա հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում:
|
|
05.05.25
Դիլիջան համայնքի երթուղիների չվացուցակ
|
Տեղեկացնում ենք, որ Դիլիջան համայնքում թարմացվել են քաղաքային և միջհամայնքային երթուղիների չվացուցակները։ Նոր ժամանակացույցները մշակվել են՝ հաշվի առնելով բնակիչների առաջարկներն ու երթևեկության հոսքերը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |