| Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. փետրվարի 14-ի թիվ 106-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 84/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վարդան Կառլենի Ամիրխանյանի կողմից ինքնակամ կառուցված 38.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21022023-11-0029/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վարդան Ամիրխանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 84/3 հասցեի ավտոտնակը՝ 38.2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 38.2քմ հողամասը, համապատասխանաբար,  88472 դրամ և 261071 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 38.2քմ հողամասը քաղ. Վարդան Կառլենի Ամիրխանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 84/3 հասցեի ավտոտնակը՝ 38.2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 38.2քմ հողամասը, համապատասխանաբար,  88472 դրամ և 261071 դրամ արժեքներով քաղ. Վարդան Կառլենի Ամիրխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |