Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արտաշես Լյուդվիկի Բադալյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 3/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 226.0քմ հողամասին կից գտնվող /Մոլդովական փողոց թիվ 34 հասցեի/ 19.4քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 19.4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 34 հասցեի 19.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 132586 / հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Արտաշես Լյուդվիկի Բադալյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 34 հասցեի 19.4քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 132586 / հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Արտաշես Լյուդվիկի Բադալյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |