Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. փետրվարի 13-ի թիվ 98-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 1/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Տիգրան Վիլյամի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 46.7քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 20022023-11-0023/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Տիգրան Հովհաննիսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 1/4 հասցեի հասարակական նշանակության շինությունը՝ 46.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34.5քմ հողամասը, համապատասխանաբար, 973415 դրամ և 235784 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված հասարակական նշանակության շինությունը և վերջինիս զբաղեցրած 34.5քմ հողամասը քաղ. Տիգրան Վիլյամի Հովհաննիսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 1/4 հասցեի հասարակական նշանակության շինությունը՝ 46.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34.5քմ հողամասը, համապատասխանաբար, 973415 դրամ և 235784 դրամ արժեքներով քաղ. Տիգրան Վիլյամի Հովհաննիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |