Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<ՔԵՄՓ ՎԵՆՉՈՒՐՍ>> փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս լ/ա Կարեն Ավագյանի, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 7/6 հասցեի հողամասից առանձնացվող հողամասին /համաձայն կից հատակագծի/ հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 7/6 հասցեի հողամասից առանձնացվող 0.008հա անշարժ գուքին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Գետափնյա փողոց թիվ 7/13, իսկ մնացած 0.692հա անշարժ գույքը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Գետափնյա փողոց թիվ 7/6:
2.<<ՔԵՄՓ ՎԵՆՉՈՒՐՍ>> փակ բաժնետիրական ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: