Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Սմբատ Անդրանիկի Առաքելյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների մասով արտոնություն սահմանելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Քաղաքացի՝ Սմբատ Անդրանիկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների նկատմամբ սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |