Այսօր: Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 121
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 577-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի  պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Դիլիջան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի «Դիլիջան համայնքի ավագանու 2022 թվականի  ապրիլի 5-ի թիվ 089-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 577-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում՝ Վարդան Մկրտչյանի պաշտոնում, «առաջատար» բառի փոխարեն կարդալ «գլխավոր»։

2. 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարված Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 3586.7քմ մակերեսով թվով 3 հողամասերի կառուցապատման իրավունքի մրցույթին Արսեն Սարգսյանի փոխարեն աճուրդավար նշանակել Լիպարիտ Սանթրոսյանին։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner