Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Եգոր Միշայի Անանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․ Կալինինի փողոց թիվ 256/3 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1673.6քմ հողամասին կից գտնվող /Մ․ Կալինինի փողոց թիվ 256/4 հասցեի/ 21.1քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 21.1քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․ Կալինինի փողոց թիվ 256/4 հասցեի 21.1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 144204 /հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր չորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Եգոր Միշայի Անանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․ Կալինինի փողոց թիվ 256/4 հասցեի 21.1քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 144204 /հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր չորս/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Եգոր Միշայի Անանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |