Այսօր: Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 119
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ Կառավարության «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» 2007 թվականի փետրվարի 1-ի   N 201-Ն որոշման Հավելված N 5-ի 20-րդ կետը, 2023 թվականի  հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»   N 1713-Ն որոշման առաջին մասի 3-րդ կետը․

Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

  1. Դիլիջան համայնքի ենթակայությամբ գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել աշխատակարգ 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ երկուշաբթիից–շաբաթ։ Աշխատանքային օրվա սկիզբը սահմանելով 10։20–ը, աշխատանքային օրվա ավարտը՝ 18։00–ն, ընդմիջում՝ 13։00-14։00։
  2. Արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանել շաբաթական 24 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար։
  3. Որոշումը տարածվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner