Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հունիսի 02-ի թիվ 435-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, թիվ 109/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վոլոդյա Վիկտորի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 41․82քմ արտաքին մակերեսով առևտրի սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 23062025-11-0019/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վոլոդյա Հովհաննիսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, թիվ 109/3 հասցեի առևտրի սրահը՝ 41․82քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 33․2քմ հողամասը, համապատասխանաբար, 871697 դրամ և 226899 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված առևտրի սրահը և վերջինիս զբաղեցրած 33․2քմ հողամասը քաղ. Վոլոդյա Վիկտորի Հովհաննիսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, թիվ 109/3 հասցեի առևտրի սրահը՝ 41․82քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 33․2քմ հողամասը, համապատասխանաբար, 871697 դրամ և 226899 դրամ արժեքներով քաղ. Վոլոդյա Վիկտորի Հովհաննիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |