Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 10/7 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 2221.4քմ հողամասին կից գտնվող Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 10/10 հասցեի 46․0քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 46․0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 10/10 հասցեի 46․0քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 314378 /երեք հարյուր տասնչորս հազար երեք հարյուր յոթանասունութ/ դրամ դրամ արժեքով օտարել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 10/10 հասցեի 46․0քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 314378 /երեք հարյուր տասնչորս հազար երեք հարյուր հոթանասունութ/ դրամ դրամ արժեքով քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |