Հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղարի դիմումը, համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 11 աշխատասենյակը՝ ընդհանուր 18.9 քառ. մետր տարածքով ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 11 աշխատասենյակը՝ ընդհանուր 18.9 քառ. մետր տարածքով, 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |