Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Անահիտ Սարդարյանը Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի 11-007-0021-0004 կադաստրային ծածկագրով 0,1383 հա հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի 11-007-0021-0004 կադաստրային ծածկագրով 0․1383 հա հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Աղավնավանք, 2-րդ փողոց թիվ 22։
2․ Պարտավորեցնել Անահիտ Սարդարյանին <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ․ դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։