Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2025 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել 2025 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Դիլիջան համայնքին հատկացվող նպատակային հատկացումներից՝ սուբվենցիաներից ուղղորդել «Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի խմելու ջրագծերի հիմնանորոգում և ջրաչափերի տեղադրում» տնտեսական զարգացման ծրագրին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ |