Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 16-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ օրվա համար սահմանված է 150 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, քաղաքապետարանի հաշվի համարին: Դիլիջան համայնքն այժմ ունի հինգ գործող մանկապարտեզներ: Թիվ 1 մ/մանկապարտեզ (հասցե` 2-րդ թաղամաս, հեռախոս` 4-31-42, տնօրեն` Զեմֆիրա Ավետիսյան); Թիվ 3 մ/մանկապարտեզ (հասցե` 3-րդ թաղամաս, հեռախոս` 4-17-92, տնօրեն` Գայանե Գրիգորյան); Թիվ 5 մ/մանկապարտեզ (հասցե` 4-րդ թաղամաս, հեռախոս` 4-49-69, տնօրեն`Սոնյա Սարգսյան); Թիվ 6 մ/մանկապարտեզ (հասցե` 5-րդ թաղամաս, հեռախոս` 4-18-51, տնօրեն` Ժենյա Գևորգյան); Թիվ 8 մ/մանկապարտեզ (հասցե` 6-րդ թաղամաս, հեռախոս` 4-34-12, տնօրեն` Մարիետա Գևորգյան): free std testing
site chlamydia long term effects