Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի աճուրդ-վաճառք:
Հողամասերում իրացման ենթակա կառույցներ չկան: Այն հողամասերում, որտեղ ճանապարհային մոտեցում, կամ այլ կոմունիկացիաներ չկան, վերջիններս պետք է կառուցվեն սեփականատերերի միջոցներով` համաձայն գլխավոր հատակագծի:
Աճուրդի հաղթողները պարտավոր են առաջնորդվել տվյալ հողամասի ճարատարապետահատակագծային առաջադրանքով:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, հողամասի ելակետային տվյալներին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին և պայմաններին, հողամասի
հատակագծին կարող են ծանոթանալ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55, համայնքապետարանի շենք 2-րդ հարկ:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն՝ ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է Դիլիջանի համայնքապետարան ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Դիլիջանի համայնքապետարանի 900405051401 հաշվարկային հաշվին աճուրդի մասնակցության վճարի՝ 35000դրամի մուծման անդորրագիր: Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես
վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդի դրված հողամասի նվազագույն քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, Դիլիջանի համայնքապետարանի շենք, 2-րդ հարկ:
Աճուրդը կայանալու է 2021թ. ապրիլի 16-ին ժամը 11.00-ին, Դիլիջանի համայնքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում, հասցեն՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. ապրիլի 12-ը, ժամը 18.00: