«Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողի՝ ֆիզկուլտուրայի հրահանգչի, 0.75 դրույքային միավորով, թափուր պաշտոնի համար։
Մրցույթը կկայանա Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզում՝ ք․ Դիլիջան, Գետափնյա 70/4 հասցեում, 2025 թ.-ի օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին։
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնել 2025թ.-ի հուլիսի 23-ից մինչև 2025թ օգոստոսի 19-ը ներառյալ (20 աշխատանքային օրվա ընթացքում), ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 16:00–ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմումը գրել մանկապարտեզում՝ անձամբ (Ձև 1)։
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել․
1. Դիմում (Ձև 1),
2. Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3. Անձը հաստատող փաստաթուղթ,
4. Աշխատանքային ստաժի մասին տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (Ձև 4)` ՀՀ ԿԳՄՍՆ 17 փետրվար 2022թ․ N 08-Ն հրաման,
6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7. Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
8. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
10. Տեղեկանք առողջության մասին՝ 15 դեկտեմբերի 2011 թվականի N 1801-Ն ՀՀ Կառավարության որոշման համաձայն,
11. Տեղեկանք՝ դատվածության առկայության մասին,
Մրցույթը անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Կից ներկայացվում է հայտարարությունը։