Մրցույթն անցկացվում է բաց: Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, հողամասի տրամադրման պայմաններին, գրաֆիկական նյութերին կարող են ծանոթանալ Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, համայնքապետարանի շենք 2-րդ հարկ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձը հաստատող փաստաթուղթ և Դիլիջանի համայնքապետարանի 900405051401 հաշվարկային հաշվին մրցույթի մասնակցության վճարի՝ 50000 դրամի մուծման անդորրագիր, իսկ գյուղական բնակավայրերի հողամասերի համար 35000 դրամի մուծման անդորրագիր: Մրցույթի մասնակիցները մրցույթի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի տարեկան վճարի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Եթե մասնակիցը մրցույթի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է տարեկան վճարի գնի մեջ: Մրցույթում հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ և տարեկան վճարի ամենաբարձր գին առաջակած մասնակիցը:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝ ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողօգտագործման իրավունքի այլ սուբյեկտներ:
Մրցույթի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, համայնքապետարանի շենք 2-րդ հարկ:
Մրցույթը կայանալու է 2024թ. օգոստոսի 09-ին ժամը 11:00-ին, Դիլիջանի համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում, հասցեն՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ. օգոստոսի 05-ը, ժամը 18:00