Մրցույթի հաղթողը պարտավոր է առաջնորդվել տվյալ մրցութային փաթեթին կցված ճարատարապետահատակագծային առաջադրանքով: Հողամասում իրացման ենթակա կառույցներ չկան:
Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, հողամասի տրամադրման պայմաններին, գրաֆիկական նյութերին կարող են ծանոթանալ Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, համայնքապետարանի շենք 2-րդ հարկ:
: Եթե մասնակիցը մրցույթի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է տարեկան վճարի գնի մեջ: Մրցույթում հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ և տարեկան վճարի ամենաբարձր գին առաջակած մասնակիցը:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝ ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամμ սահմանված հողօգտագործման իրավունքի այլ սուբյեկտներ:
Մրցույթի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, համայնքապետարանի շենք 2-րդ հարկ:
Մրցույթը կայանալու է 2024թ. հուլիսի 25-ին ժամը 10.30-ին, Դիլիջանի համայնքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում, հասցեն՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ. հուլիսի հուլիսի 19-ը, ժամը 18.00-ն է: