Մայիսի 17-ին՝ Թանգարանների միջազգային օրը, ժամը 16:00-ից մինչև 24:00-ն թանգարանը հայատարարում է անվճար այցելության ժամ:
Նույն օրը՝ ժամը 12:00-ին կցուցադրվի հայ նկարիչ Արշակ Ֆեթֆաճյանի մասին պատմող համանուն ֆիլմը:
Ժամը 16:00–ին տեղի կունենա Գևորգ Բաշինջաղյանի «Ձմեռային տեսարան» և Հովհաննես Շարամբեյանի «Ծերունու դիմանկարը» ստեղծագործությունների շարժվող թվային տարբերակի ցուցադրությունը, որը ստեղծվել է ArLoopa կազմակերպության, Տավուշ հեռուստաընկերության և Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահի կողմից:
21:00-ին կցուցադրվի «Մսյո Ազնավուր» ֆիլմը: