🌿 Հունիսի 24-ին Ենոքավան գյուղում իններորդ անգամ կանցկացվի Հայաստանի խոտաբույսերի և ծաղիկների փառատոնը՝ «ՀայԲույս 2023», որը տեղի է ունենալու Yell Extreme Park -ի և Apaga Resort -ի մոտ գտնվող ընդարձակ կանաչապատ բացատում:
🎉 Փառատոնի վայրերում միաժամանակ անցկացվելու են տարբեր ժամանցային ծրագրեր՝ մեծերի և փոքրերի համար։ Բոլոր հյուրերը մասնակցելու են ավանդական դարձած ամենախոշոր խաղաղության բրդուճի պատրաստմանը՝ լավաշով, հայկական խոտաբույսերով և տարբեր երկրներում արտադրված պանիրներով, իսկ փառատոնը կեզրափակվի ավանդական «ենոքավանյան պոլո» ծրագրով։
🖼 «Հովհ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ–ը նույնպես մասնակցություն կունենա փառատոնին՝ ներկայացնելով կենտրոնի ձեռագործ աշխատանքներն ու ազգային պարերը:
📌 Փառատոնի մուտքն ազատ է:
☎️ Մասնակցության համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել +374 98 549 541 հեռախոսահամարին: