ՎԱՅՐ
|
|
Հայաստանի Հանրապետություն
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության Միջազգային Խորհրդի առաջարկով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գագաթնաժովողի հաստատմամբ, 1983թվականից սկսած` ապրիլի 18-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Հուշարձանների ու պատմական վայրերի միջազգային օր:
Հայաստանը հարուստ է մշակութային և բնական հուշարձաններով: Պահպանվել են նույնիսկ նախաքրիստոնեական դարաշրջանի հուշարձաններ, ինչպես օրինակ ուրարտական Էրեբունու ավերակները, հին հայկական մայրաքաղաքներ` Արմավիրի և Արտաշատի, Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները, և այլն: Հատկապես հարուստ է Հայաստանն իր քրիստոնեական հուշարձաններով՝ Նորավանք, Գեղարդ, Խոր Վիրապ, Գոշավանք, Սևանավանք, Հին Զվարթնոց եկեղեցի և այլն: Իսկ բնության կողմից կերտված հուշարձանների շարքում առանձնահատուկ են Սևանա լիճը, ջրվեժը Ջերմուկում, Խնձորեսկի ժայռերը, Արարատ լեռը և այլն:
|