20.05.22
Վերանորոգվում է Աղավնավանքի ակումբի շենքի հատակը
|
Ֆրանսահայ բարերար, «Յոյսի Դուռ» կազմակերպության նախագահ Սարկիս Բարուդջիանի շնորհիվ հիմնովին վերանորոգվում է Աղավնավանքի ակումբի շենքի հատակը, որի ավարտին աղավնավանքցիները կունենան ակումբի բարեկարգ շենք։ Դիլիջանի համայնքապետարանն իր շնորհակալությունն է հայտնում բարերարին իր ներդրումի և Աղավնավանք գյուղական բնակավայրին մշտապես աջակցելու համար։
|
|
20.05.22
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է
|
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Տոնական միջոցառումները մեկնարկում են Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին և ավարտվում մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:Սերգեյ Փարաջանովի թանգարանում մայիսի 18-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:Այս տարի նույնպես թանգարանային կյանքի երկու կարևոր միջոցառումներին է միացել նաև Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը։Միջոցառման վերջում մի շարք թանգարանների աշխատակիցներ՝ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ...
Մանրամասն |
|
19.05.22
«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցության հրավեր
|
Մեկնարկում է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. հայտերն ընդունվում են նաև առցանց«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը տեղի է ունենալու մայիսի 28-ին:Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (2004-1987 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (2004-1982 թթ.) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36-տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ: Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են դրամական մրցանակներով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները՝ նաև ԿԳՄՍ նախարարության ...
Մանրամասն |
|
18.05.22
Ժամանակակից անասնաբուծական ծրագիր
|
Հայաստանում անասնաբուծության արդյունավետությունը զգալիորեն բարձրացնելու նպատակով, «KT Agro» ՍՊԸ հայ-ֆրանսիական նորարարական գյուղատնտեսության խորհրդատվական ընկերության և Ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ ընտրվել է մի լուծում, որը մեծ ներդրումներ չի պահանջում, շատ ծախսատար չէ, արդյունավետ է և զգալիորեն նպաստում է Հայաստանի պարենային անվտանգության խնդրի լուծմանը՝ Հայաստանում ֆրանսիական բարձր մսային մթերատվությամբ օժտված Blanche du MassifCentral (Բլանշ) ոչխարի ցեղի ներդրումը:Բլանշ ցեղը վերջին 45 տարիների ընթացքում հատուկ բուծվել է Ֆրանսիայի կենտրոնական մասիվ (Massif Central) շրջանի համար, որտեղ լանդշաֆտային և կլիմայական պայմանները նման են Հայաստանի մարզերի մեծ մասի բնակլիմայական ...
Մանրամասն |
|
18.05.22
Մայիսի 14-ին տեղի է ունեցել Ֆաբ Լաբ Հայաստան – Դիլիջանի բացման արարողությունը:
|
Ֆաբ Լաբը տեղական արտադրական լաբորատորիա է, որը նպատակ ունի հասանելի դարձնել անհատական և համագործակցային ստեղծարարությունը և գրեթե ամեն ինչ դարձնել հնարավոր՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաները։ Յուրաքանչյուր լուծման հիմքում կրթությունն է: Հյուր-խոսնակներ Սիմոն Ամբերը և Նադեր Շատերյանն իրենց ելույթով ներկաներին տեղափոխեցին Ֆաբ դպրոցների աշխարհ: Այստեղ կրթությունը հանդիպում է Մետավերսին, և թույլ է տալիս ուսուցիչներին և սովորողներին ձեռք բերել տեխնոլոգիական գրագիտություն և հարստացնել դասավանդելու և սովորելու փորձառությունը: Հանդիպումը հագեցած էր տեսական և գործնական սահիկաշարերով: Աշխատանքների ցուցադրությունն ու ոչ ֆորմալ հաղորդակցությունը հյուրերին որոշակի պատկերացում տվեցին ...
Մանրամասն |
|
18.05.22
Համայնքային բարեկարգման աշխատանքներ
|
Դիլիջան համայնքի համար կարևոր նշանակության հարցերից է գիշերային լուսավորության բարելավումը և գերխնայող լապտերների տեղադրումը։ Այս անգամ փոխվել են Ուսանողական փողոցի և հարակից նրբանցքների գիշերային լուսավորության լապտերները։ Տեղադրվել են շուրջ 70 հատ LED լապտերներ։
|
|
17.05.22
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օր
|
1977 թվականի մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսական պատվիրակության առաջարկությամբ մայիսի 18-ը հռչակվել է Թանգարանների միջազգային օր։ 1978 թվականից յուրաքանչյուր տարի մայիսի 18-ը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։ Այս տարի ևս Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահը միացել է միջազգային տոնին: Մայիսի 18-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահն առաջարկում է անվճար այցելություն և հյուրասիրություն, իսկ մայիսի 21-ին «Թանգարանային գիշեր» մշակութային միջոցառման ժամանակ թանգարանը բաց է լինելու մինչև ուշ գիշեր այցելուներին ներկայանալու համար։On May 18, 1977, by decision of the International ...
Մանրամասն |
|
17.05.22
Գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար նախատեսված տաղավարների հիմնում Դիլիջանում
|
Շվեյցարիայի զարգացման գործակալության, Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության ֆինանսավորմամբ և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ շուտով կգործարկվի Գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար նախատեսված տաղավարներ հիմնելու ծրագիրը:Ծրագրով նախատեսվում է ունենալ 5 տաղավար, որտեղ արտադրանքն իրացնելու հնարավորություն կունենան 10 արտադրողներ: Մի կողմից արտադրողները հնարավորություն կստանան առանց միջնորդի և բարեկարգ տարածքում վաճառել իրենց արտադրանքը, մյուս կողմից համայնքում կխթանվեն առևտրային հարաբերությունները. կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կմեծանա գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի ծավալը, համայնքի բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով:Ծրագրի մասին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |