02.02.23
Հանրային քննարկման հրավեր
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ՝ փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ին, Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա հանրային քննարկում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Դիլիջան քաղաքի վարչական տարածքներով ջրագծի անցկացման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության թեմայով: Ակնկալում ենք շահագրգիռ կողմերի և հետաքրքրված հանրության մասնակցությունը:
|
|
28.01.23
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է
|
Հունվարի 28-ին հարգանքի տուրք է մատուցվել և ծաղիկների խոնարհվել պատերազմների ընթացքում իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Արարողությանը ներկա էին Դիլիջանի համայնքապետարանի, մանկապարտեզների, թանգարանի, գրադարանի, մարզահամալիրի աշխատակազմի ներկայացուցիչները: Այսօր հունվարի 28-ն է` իր բովանդակությամբ ու գաղափարախոսությամբ տարբերվող օր հայոց տոնացույցում: Այս օրը բոլորինն է` զինվորինն ու սպայինը, բանակում ծառայած ու ծառայել պատրաստվող քաղաքացիներինը, թեժ մարտի դաշտում հերոսացածներինն ու նրանց ծնողներինը: Շնորհավո´ր տոնդ, հայոց բանակ Շնորհավո´ր տոնդ, հայ զինվոր
|
|
27.01.23
Ընդունելության օր գյուղական բնակավայրերում
|
Դիլիջան համայնքի ղեկավարն այսօր և երեկ այցելել է գյուղական բնակավայրեր՝ բնակիչների բարձրաձայնած հարցերը լսելու և դրանց լուծումներ տալու համար:Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հովք, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը բազմաթիվ բնակիչներ ներկայացրել են ինչպես անձնական, այնպես էլ համայնքային բազմաթիվ հարցեր:Համայնքի ղեկավարը, ծանոթանալով բնակիչների խնդիրներին, առաջարկել է համապատասխան լուծումներ: Օրինակ 2023 թվականին ամբողջությամբ վերափոխվելու է Աղավնավանք բնակավայրի խմելու ջրագծի ցանցը, Խաչարձանում տուֆապատվելու են գյուղական երկրորդային և երրորդային նշանակության ճանապարհներ: Համայնքի միջոցներով Գոշ բնակավայրում գիշերային լուսավորության հին լապտերները փոխարինվելու են նոր ժամանակակից ...
Մանրամասն |
|
27.01.23
Նոր գույք համայնքի մանկապարտեզներին
|
«Դիլիջանի թիվ չորս մանկապարտեզ» ՀՈԱԿ–ում տեղադրվել է ննջասենյակի և խմբասենյակի նոր գույք. երկհարկանի մահճակալներ, մանկական աթոռակներ և ճաշասեղաններ, հագուստի պահարաններ և շքամուտքի հանդերձարաններ, խաղային կենտրոններ, ներքնակներ, անկողնային պարագաներ, վերմակներ, բարձեր, դիդակտիկ նյութեր և այլն: Մանկապարտեզի կահավորման ծրագիրը կյանքի է կոչվել «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության և Դիլիջանի համայնքապետարանի համագործակցության շնորհիվ: «ՄԱՔՍԻ ԹՐԵՅԴ» կազմակերպության կողմից մանկապարտեզին են տրամադրվել մանկական զարգացնող խաղեր և խաղալիքներ:
|
|
27.01.23
Ուշադրությու՛ն.
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներԴիլիջանում
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 27-ից մինչև մարտի 1-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
26.01.23
Հարգանքի տուրք պատերազմի զոհերի հիշատակին
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, Հայոց բանակի օրվա կապակցությամբ նախատեսվում է հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում պատերազմների ընթացքում իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ————————————— Հունվարի 28–ին Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահի մուտքն անվճար կլինի զինվորականների և նրանց ընտանիքների անդամների համար: Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/events/2448536261969777?ref=newsfeed
|
|
26.01.23
Նոր գույք համայնքի մանկապարտեզներին
|
«Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի խմբասենյակներից մեկը նոր գույք ունի: Ֆաբ լաբ Հայաստան–Դիլիջան կազմակերպությունը մանկապարտեզին է նվիրել 3D մոդելավորմամբ և ամբողջությամբ թվային արտադրությամբ ստեղծված սեղաններ և աթոռներ: Սա Ֆաբ լաբ Հայաստան–Դիլիջանի և Դիլիջանի համայնքապետարանի համագործակցության հրաշալի օրինակ է. շնորհակալություն ենք հայտնում կազմակերպությանը՝ նորարարությունը մշտապես խրախուսելու և տարածելու համար:
|
|
24.01.23
Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր
|
Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ:Հանդիպմանը մասնակցում էին մարզի զբոսաշրջային ոլորտի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, հյուրատնային, ռեստորանային և զբոսաշրջային այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ։Դիլիջան համայնքի ղեկավարը, ողջունելով հյուրերին, կարևորեց այս հանդիպումը՝ նշելով, որ այն երկխոսելու և համագործակցության ուղիներ գտնելու նոր հարթակ է տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և շահագրգիռ կազմակերպությունների միջև:ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանի գլխավորությամբ կոմիտեի ներկայացուցիչները խոսեցին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |