Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 2Ա շենքի թիվ 32, երկու սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Անուշ Գեորգիի Իսրաելյանի ընտանիքին օտարելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 2Ա շենքի թիվ 32, երկու սենյականոց՝ 65,08 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալ Անուշ Գեորգիի Իսրաելյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 97620դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: